twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հայաստանը մուրճի և զնդանի միջև Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

02 Հունիսի 2025 16:47

Ըստ երևույթին, Երևանը հրաժեշտ է տալիս երկու աթոռների վրա նստելու իր սիրելի դիրքորոշմանը՝ գործնականորեն ընդունելով իր վերադարձը նախկին սյուզերանի, այսինքն՝ Մոսկվայի թևի տակ։ Այս առնչությամբ, որոշ վերլուծաբանները նշում են, որ այսուհետ Փաշինյանի համար ավելի դժվար կլինի կառուցել իր «խաղաղապահ» խաղը և բլեֆ անել Բաքվի հետ։
 
Արդյո՞ք Փաշինյանը չի ընկնի սեփական շահերի թակարդը։ Caliber.Az-ի թղթակցի այս հարցին պատասխանում են ռուսաստանցի քաղաքագետները։
 
Այսպես, քաղաքագիտության թեկնածու Վլադիսլավ Գերդինի կարծիքով, Փաշինյանը հիմա դժվարություններ կունենա, քանի որ Մոսկվան շատ ավելի քիչ սիրալիրություն կանի Երևանի հետ, քան Բրյուսելը։
 
«Եթե Եվրոպան՝ հնարամտելով  իր ժողովրդավարական ծեսերում՝ Փաշինյանին տալիս էր մանևրելու որոշակի ազատություն, ապա Մոսկվան ակնհայտորեն ավելի պահանջկոտ կլինի նրա նկատմամբ։ Չէ որ այս փուլում միանագամայն ակնհայտ է, որ հետ նահանջած Երևանը գտնվում է ոչ լավագույն բանակցային դիրքում և դժվար թե կարողանա թելադրել կամ որոշել իր շահերը Ռուսաստանի հետ երկխոսության մեջ։ Եթե միայն մասամբ։ Նույնիսկ Լավրովի՝ Հայաստանի մայրաքաղաքում մամուլի ասուլիսում արած հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ Մոսկվան բավականին վստահ է իր ուժի և գերիշխանության դիրքում և չի կասկածում Երևանի լոյալության մեջ։ Չնայած բոլորովին վերջերս դժվար էր նման բանին հավատալ։ Բայց, ըստ երևույթին, ինչ որ պահ Կրեմլը կուլիսային զրույցներում Փաշինյանին ցույց է տվել իր տեղը՝ հստակորեն հասկացնելով, որ Արևմուտքի հետ հետագա սիրախաղը կարող է հանգեցնել Երևանի համար բացասական հետևանքների։ Չէ որ, Լավրովը իր հայտարարություններում իրեն թույլ տվեց անել բավականին կծու և ցավոտ բացահայտումներ Երևանի համար, շատ տպավորիչ դիվանագիտական ապտակներ, օրինակ, որ «Հայաստանը ռուսական զենքով էր գրավել Ադրբեջանի տարածքը»։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հիմա Կրեմլում Փաշինյանի հետ խոսակցությունը կարճ է։ Տեսնենք, թե հետո ամեն ինչ ինչպես կդասավորվի, բայց կա զգացողություն, որ Երևանի համար հիմա դժվար կլինի դուրս գալ նման իրավիճակից՝ հրաժարվելով իր արևմտյան թեզերից և «ցանկություններից», - հայտարարել է Վ. Գերդինը։
 
Միևնույն ժամանակ, քաղաքագետ Դմիտրի Գրադովը համարում է, որ շատ շուտով Հայաստանը ստիպված կլինի սկսել կրճատել ԵՄ-ի առաքելությունը իր տարածքում, իսկ Բրյուսելի և Փարիզի հետ շփումները կսկսեն զգալիորեն նվազել։
 
«Ըստ երևույթին, այժմ ԵՄ-Հայաստան հարաբերությունները կանցնեն որոշակի ֆորմալ փուլի։ Հնարավոր է՝ կլինեն ինչ-որ հանդիպումներ, հայտարարություններ, բայց դրանք որևէ ռազմավարական նշանակություն չեն ունենա Եվրամիության համար և չեն կարողանա վնասել Ռուսաստանին։ Մակրոնը կձևացնի, թե մտահոգված է Հայաստանի քաղաքական ճակատագրով, բայց միայն կձևացնի։ Խաղաղ պայմանագիրը  Բաքվի պայմաններով հնարավորոինս արագ ստորագրելու պահանջով Փաշինյանի վրա ճնշումը միանգամայն հնարավոր է՝ այս առումով հատկանշական է, որ ԵՄ-ն և Փարիզը նույնպես շատ են խոսել խաղաղության անհրաժեշտության մասին, բայց Կրեմլը շատ ավելի և առարկայական ձևով է հետաքրքրված իրադարձությունների նման շրջադարձով։
 
Չեմ  բացառում նաև, որ եթե Թրամփի վերաբերմունքը և Վաշինգտոնի դիրքորոշումը Մոսկվայի նկատմամբ հասնեն զգալի բացասական մակարդակի, ինչը, ի դեպ, շատ հնարավոր է, ապա Երևանը կհայտնվի Արևմուտքի ճնշման «առաջնագծում», Հայաստանը կարող է ենթարկվել լուրջ պատժամիջոցների՝ Ռուսաստանի հետ հսկայական «մոխրագույն» առևտրաշրջանառության համար: Մուրճի և զնդանի իրավիճակը, որոնց արանքում է հայտնվել Երևանը՝ այդ դեպքում կստանա հակառակ դինամիկա: Բայց ամեն ինչ լիովին ըստ արժանավույնի է՝ վաղ թե ուշ չափազանց խորամանկության համար ստիպված ես վճարել», - ասել է Դ. Գրադովը:

Caliber.Az
Դիտումներ: 211

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Հայոց եկեղեցին կենտրոնացած է ազգայնականության և ագրեսիայի վրա» Փորձագիտական ​​կարծիքները՝ Caliber.Az-կայքում

170
13 Հունիսի 2025 10:36
2

Հաջիև. Ադրբեջանը Միջին միջանցքը դիտարկում է որպես միջմշակութային երկխոսության ձև ՏԵՍԱՆՅՈՒԹ

151
14 Հունիսի 2025 13:30
3

Գահրամանովը` Ղարաբաղում հայերի էկոլոգիական ահաբեկչության մասին

149
13 Հունիսի 2025 16:51
4

Ղարաբաղում կստեղծվի 100 հազար հեկտար տարածքով ազգային պարկ

138
13 Հունիսի 2025 15:51
5

Սարգսյանի ռետրո շոուն Հայկական կրկեսը կորցրել է հիանալի ծաղրածուին

124
12 Հունիսի 2025 11:56
6

Մկրտիչ Խրիմյան՝ հայ ժողովրդի հայր, թե՞ թշնամի։ «Սև ճանապարհ» նախագիծ

119
13 Հունիսի 2025 11:44
7

Գուբայում՝ «Արևմտյան Ադրբեջան - մեր պատմական հողերը» խորագրով համաժողով է տեղի է ունեցել

78
12 Հունիսի 2025 11:23
8

Ադրբեջանն ու Հորդանանը համակարգում են գործողությունները միջազգային հարթակներում Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը Jordan News Agency-ին

61
12 Հունիսի 2025 17:50
9

Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորում է Ռուսաստանին և Ֆիլիպիններին

57
12 Հունիսի 2025 16:45
10

Գաֆարովան մասնակցում է ԹուրքԽՎ-ի 14-րդ լիագումար նիստին

57
12 Հունիսի 2025 09:12
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading
OSZAR »