Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել
Հայ-ռուսական հարաբերություններում ձգձգվող ճգնաժամը, կարծես, կարող է անցնել նկատելի թուլացման փուլ։ Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող պետական միջոցառումներին հայ պաշտոնյաների մասնակցության վերսկսումը նպաստում է Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում լարվածության նվազեցմանը, որը վերջին տարիներին նկատվել է Արևմուտքի հետ Հայաստանի բացահայտ սիրախաղերի ֆոնին։
Հայաստանի իշխանությունները մինչև վերջերս ցուցադրաբար անտեսում էին ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում հանդիպումները՝ քննադատելով Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի նկատմամբ։ Սակայն, ընթացիկ տարվա հունվարի վերջին, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ՝ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև բանակցություններից հետո, հայ-ռուսական հարաբերություններում «սառույցը» նկատելիորեն «շարժվել է»։ Ռուսական կողմը բանակցությունները բնութագրել է որպես արդյունավետ և օգտակար կողմերի համար։
Իսկ ապրիլի կեսերին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է՝ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, որտեղ զրույց է ունեցել Դաշնության Խորհրդի նախագահ Վ. Մատվիենկոյի հետ, որի այցը Երևան նախատեսված է արդեն հունիսի սկզբին։
Երկկողմ միջգերատեսչական շփումների ակտիվությունը հաստատում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա առաջիկա այցը՝ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին մասնակցելու համար։
Բայց, չնայած հայ-ռուսական հարաբերություններում լարվածության որոշակի նվազելուն, վաղաժամ է խոսել վերջնական մերձեցման և, առավել ևս, Երևանի կողմից եվրաինտեգրացիայից հրաժարվելու մասին։
Պաշտոնական Երևանը դեռևս չի հրաժարվում երկու աթոռի վրա նստելու փորձերից, որպեսզի առաջիկայում ևս ֆինանսական օգուտներ ստանա Ռուսաստանի ԵԱՏՄ-ում գտնվելուց, նյութական օգուտներ Եվրոպական խաղաղության հիմնադրամից, ինչպես նաև արևմտյան սպառազինությունը։ Զարմանալի չէ, որ Մոսկվան հետևելով Երևանի երկակի խաղին՝ անընդհատ հետևում է տեղի ունեցող իրադարձություններին և Երևանին պարբերաբար հիշեցնում եվրաինտեգրման առնչությամբ հայկական պատրանքների ապարդյունության մասին։
Հերթական անգամ այս առաքելությունը ստանձնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Հայկական հրատարակություններից մեկին տված հարցազրույցում դեսպանը կարևոր շեշտադրումներ է կատարել Ռուսաստանի համար մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա։ Միանգամայն հատկանշական է հանդիսանում Սերգեյ Կոպիրկինի ուշագրավ հայտարարությունը. «Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ երկիրը հայտնվում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման գծում»։
Մոսկվայի անմիջականորեն Երևանին հասցեագրված բացահայտ սպառնալից ուղերձը ոչ այլ ինչ է, քան այն լուրջ մարտահրավերների նախանշան, որոնց հետ կարող է բախվել Հայաստանը՝ դեպի Արևմուտք հեռանալու դեպքում։
Սա նշանակում է, որ Ռուսաստանը նպատակադրված է Հայաստանը վերադարձնել իր լիակատար ազդեցության ուղեծիր, չնայած այն հանգամանքին, որ Երևանը արդեն ի դեմս ԵՄ-ի և Ֆրանսիայի նոր տերեր է գտել։
Հերթական հիշեցումը այն մասին, որ «Հայաստանը՝ Ռուսաստանի մոտիկ դաշնակից և առանցքային տնտեսական գործընկերն է Անդրկովկասում», դրա ցուցանիշ է, որ Մոսկվան, հաշվի առնելով Հայաստանի ուժեղ տնտեսական կախվածությունը, որպես գլխավորը կպահի ֆինանսական գործոնը՝ այն օգտագործելով որպես Երևանի վրա ճնշման հիմնական գործիքներից մեկը։ Սա Ռուսաստանի կողմից Երևանի խոցելի տեղի վրա «մեղմ» ճնշման քաղաքականության հերթական ցուցանիշն է։
«Ես չէի առանձնացնի Ռուսաստանը Հարավային Կովկասից։ Բավական է նայել քարտեզին, որպեսզի համոզվել, որ մեր երկիրը՝ դրա անբաժանելի մասն է, իսկ նշանակում է, որ հանդիսանում է դրա բոլոր գործընթացների անմիջական մասնակից», - դատելով Կոպիրկինի այս հայտարարություններից՝ ռուսական կողմի համար սա ծանրակշիռ փաստարկ է, որը նա առաջ է քաշում որպես հակակշիռ Երևանի արևմտյան ձգտումներին։
Մոսկվան պարբերաբար սրում է ուշադրությունը նրա վրա, որ հատկապես Արևմուտքն է հանդիսանում Ռուսաստանի և Հայաստանի միջև փորձաքար, և այդ պատասխանատվությունն ամբողջությամբ տեղափոխում է ԵՄ-ի վրա։ Մասնավորապես, դա հաստատում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խոսքերը. «Մեր երկրներին բացահայտ և կոպիտ փորձում են «իրարից բաժանել», գժտել։ Մենք հույս ենք դնում հայ ժողովրդի իմաստության վրա, որը հիանալի հասկանում է, թե ով է իր իսկական բարեկամը, իսկ ով է իր թշնամին»։
Մոսկվայի այս ուղերձը կարելի է դիտարկել այդ թվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում՝ հաշվի առնելով նրա չափազանց շահագրգռվածությունը Բաքվի և Երևանի միջև ռուսական բանակցային ուղու վրա խաղաղ պայմանագրի ստորագրման մեջ։ Մինչ այդ Մոսկվան բազմիցս կողմերին առաջարկել էր իր սեփական հարթակը։
Սերգեյ Կոպիրկինը այս հարցն էլ ուշադրությունից դուրս չի թողել։ «Ռուսական կողմը ողջունել է խաղաղ պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտը։ Միշտ ուրախ ենք տրամադրել մեր հարթակը՝ խաղաղ պայմանագրի ստորագրման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման, հումանիտար պրոբլեմատիկայի և այլնի հետ կապված հարցերի քննարկման համար», - վստահեցրել է ռուս դիվանագետը։
Ռուսաստանը բացահայտ հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի կողմից նախաձեռնված «3+3» պլատֆորմի նկատմամբ։ Հիշեցնենք, որ հաղթելով 2020 թվականին Երկրորդ ղարաբաղյան պատերազմում և ազատագրելով իր հողերը՝ Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության հարթակ առաջ քաշեց «3+3» ձևաչափը, իսկ այս առաջարկին առաջինը աջակցել է եղբայրական Թուրքիան։ Դրանից անմիջապես հետո Ռուսաստանը և Իրանը նույնպես դրական են արձագանքել Բաքվի և Անկարայի առաջարկին՝ հաստատելով այս տարածաշրջանային հարթակի վերագործարկման նպատակահարմարությունը ի հայտ եկող արտաքին մարտահրավերների ֆոնին։
««3+3» պլատֆորմի շրջանակներում հաջորդ հանդիպումները պետք է տեղի ունենան Երևանում և Բաքվում, այն հերթականությամբ, որը կորոշեն իրենք՝ կողմերը», - հայտարարել է Սերգեյ Կոպիրկին՝ նշելով, որ այս պլատֆորմի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրանի ձևաչափում շփումներով։ Խոսքի համար, այս հարթակի ակտիվացման կարևորությունը նախկինում նշել է նաև Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
Այսպիսով, ինքնաբարեբար ծագում է եզրակացություն. Երևանում հնչեցված Սերգեյ Կոպիրկինի հերթական ուղերձները՝ հստակ ազդանշան են այն մասին, որ որքան էլ Հայաստանը համառի՝ նայելով դեպի Արևմուտք, նա ստիպված է լինելու շարժվել ռուսական քաղաքականության ֆարվատերում։ Իսկ արդյոք Երևանում կանեն պատշաճ հետևություններ՝ ցույց կտա ժամանակը։