Սոցիում
A+
A-
AZAL ինքնաթիռը գրեթե մեկ օր չի կարողանում թռչել Մոսկվայից ՏԵՍԱՆՅՈՒԹ
08 Մայիսի 2025 10:20
«Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության Մոսկվայից Բաքու չվերթը գրեթե մեկ օր է, ինչ չի կարողանում օդ բարձրանալ։
Այս մասին վկայող գրառումները սոցիալական ցանցերում հրապարակում են չվերթի ուղևորները, որոնք ստիպված են սպասել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից թռիչքին։ Օրվա ընթացքում ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է վեց անգամ։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են AZAL-ի մամուլի ծառայությունից, չվերթի ուշացումը պայմանավորված է Մոսկվայի օդային տարածքի փակմամբ։
Caliber.Az
Դիտումներ: 70